Հավատքն ինձ համար.

 Կրոն. ի՞նչ է կրոնը

Կրոնը մշակութային կառուցվածքների, հավատալիքների կառուցվածքների ու աշխարհայացքի հավաքակազմն է, որ հիմնում է մարդկությունը հոգեւորականության հետ կապող խորհրդանիշները, երբեմն՝ նաեւ բարոյական արժեքները:Կրոն բառը երբեմն օգտագործվում է հավատք բառի փոխարեն, բայց այն տարբերվում է անհատական հավատքից: (թարգմանեցի՝ http://en.wikipedia.org/wiki/Religion)

Լավ, վերջ: Թողնում եմ ուրիշների բառերով հյուսված նախադասություններն ու ասում, թե ինչ է կրոնն իմ պատկերացմամաբ:

Կրոնն ազգը, պետությունը համախմբող գործոններից մեկն է: Այն որոշակի հավատալիքների համախումբ է, որ ունի որոշակի կանոններ կամ ընդունված արարողակարգեր, ծեսեր, ավանդույթներ: Կարգավորում է մի շարք խնդիրներ՝միասնականության, համակարգվածության եւ այլն: Վերաբերում է հոգևոր կյանքին: Մի խոսքով, կրոնը նույն հավատքն ունեցող մարդականց կերտած համակարգ է, որ կարգավորում է որոշակի բաներ:

Կրոնի զարգացումը տարբեր մշակույթներում տարբեր է եղել: Աշխարհում կան բազմաթիվ ու բազմապիսի կրոններ: Յուրաքանչյուր կրոն համախմբում է իր շուրջն այդ կրոնի հետեւորդներին: Մարդիկ ընդունելով այդ կրոնը՝ դառնում են վերջինիս հետեւորդներն ու պարտավորվում «հետեւել կանոններին»:

Քրիստոնեություն, իսլամ, հինդուականություն, բուդդայականություն, հուդայականություն, տաոիզմ, սիխիզմ, մոնոթեիզմ, հեթանոսություն…

Ինչպես որ ազգերն ու պետությունները, հետեւաբար՝ մշակույթներն են շատ ու բազմապիսի, այդպես էլ կրոններն են շատ ու բազմատարր…Չեմ ուզում ծավալվել կրոն հասկացողության շուրջ՝ որտեղից է ծագել, ինչերի միջով է անցել եւ այլն:

Կրոնը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ պետական կրոնը ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է. ես ինքս ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ հետեւորդ եմ :

Ներկայացնեմ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՝ ըստ համացանցի ու աշխարհում ընդունված կարգի:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ հիմնված է Հիսուսի կյանքի ու ուսմունքների վրա՝ ըստ Ավետարանի: Փաստում է, որ Հիսուսն Աստծո Որդին է, որ մարդացել է ու դարձել մարդկության Փրկիչը:

Հայաստանն առաջին պետությունն է, որ 301 թվականին ընդունել է ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ որպես պետական կրոն: Հիմա էլ ՔՐԻՍՏՈՆՅԱ ազգ ենք: «Ես ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ», «Իհարկե, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ», «Բա մենք ՔՐԻՍՏՈՆՅԱ ազգ ենք, իհարկե՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ», «ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ, ՔՐԻՍՏՈՆՅԱ», «Բա դա հարց էր, ես ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ, մենք առաջին ազգն ենք, որ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ որպես պետական կրոն է ընդունել»… Հավանաբար հայերի մեծ մասն այսպես կպատասխանի, եթե նրանց հարցնեք, թե ի՞նչ կրոնի հետեւորդ են:

Փոքր ժամանակից ուզել եմ խոսել այս մասին… Հիմա կխոսեմ: Շատ ցավալի է, բայց՝ փաստ:

Այս ՔՐԻՍՏՈՆՅԱ երկրում, որ դարեր շարունակ պարծենում է այն փաստով, որ առաջինն է ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ որպես պետական կրոն ընդունել, բնակչության ՄԵԾ ՄԱՍԸ չգիտի, թե ինչ է ուսուցանում այս հավատամքը եւ թե ՈՒՄ մասին է: Այս երկրում քաղաքացիներն իրենց համարում են ՔՐԻՍՏՈՆՅԱ, բայց իրենք էլ չգիտեն, թե ՈՒՄ կամ ինչին են հավատում: Ցավալի է, բայց՝ փաստ:

Իսկ ինչ ենք անում մենք բոլորս, ովքեր որ անկեղծ հավատում են Հիսուսին՝ անկախ իրենց եկեղեցական պատկանելիությունից: Ես ինքս Բողոքական եկեղեցիների ավետարանչական հավատքի եկեղեցիների ընտանիքի հետևորդ եմ: Փոքր ժամանակից մեծացել եմ ավետարանական հավատքի եկեղեցում: Ես զարմանում եմ, թե ինչու՞ եմ ՔՐԻՍՏՈՆՅԱ երկրում հեռուստատեսությամբ տեսնում «ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ» անունով հաղորդում՝ ճշմարտությունից շեղված ինչ-որ մարդկանց մասին , այն ժամանակ, երբ աղանդ են անվանում անկեղծ քրիստոնյաներին՝ առանց նրանց դավանանքը հասկանալու: Ինչու՞ է մի երկրում, որ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ է «պետական կրոնը», տիրում իրավականան անարդարություն, կաշառակերություն, անկարգություն, տխրություն: Ինչու՞ է ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ, որ , որ… ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ է «պետական կրոնը», ամոթ է կարդալ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ… Ախր ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ աշխարհի կրոններից ամենալավն է, որ մարդկանց տալիս է ազատություն: Ոչ, ներողություն, ոչ թե կրոնն է ազատություն տալիս, այլ՝ ՔՐԻՍՏՈՍԸ:

Հենց վերը բերված հարցադրումների ու փաստերի պատճառով էլ ես ատում եմ ԿՐՈՆ ասվածը: ԿՐՈՆ, որ կարող է թաքստոց հանդիսանալ ագահ ու նենգամիտ մարդկանց համար, ԿՐՈՆ, որ պառակտություններ է բերում երկիր, ԿՐՈՆ, որ ստիպում է, ԿՐՈՆ, որ չի էլ հասկանում, թե ինչ է անում, այլ երբեմն գործում է միայն ու միայն իր շահերից ելնելով: Ուրեմն… Ինչ-որ ԿՐՈՆԻ հետեւորդ չեմ. ես կասեմ, որ ես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏԵՒՈՐԴՆ ԵՄ: Ես կասեմ, որ իմ ԿՐՈՆԸ ՀԻՍՈՒՍՆ է: Ես կասեմ, որ իմ ԿՐՈՆԸ Աստծու գրած ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ է: Ես կասեմ, որ ՀԻՍՈՒՍԸ ՉԵԿԱՎ, որ ինձ ԿՐՈՆ ասվածը բերի. ՆԱ եկավ, որ ինձ փրկություն ,ուրախություն ու ազատություն բերի: ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ ԻՄ ԿՐՈՆԸ ՉԷ. ՆԱ ԻՄ ՓՐԿԻՉՆ Է:Որովհետեւ, երբ Նա գամված էր խաչին, չէր մտածում նոր կրոն բերելու մասին, այլ՝ ՄԱՐԴՈւ ՄԱՍԻՆ:

Ինձ համար գոյություն չունեն այլ ուսմունքներ, առավել եւս այլ կրոններ: Ես պարզապես ունեմ իմ հավատքն ու այն եկեղեցին, որն իմ ընտանիքն է, որտեղ ես ուրախ եմ ու երջանիկ: Ես գիտեմ՝ ինչու եմ ապրում ու ինչպես եմ ապրում:

Շատ կուզենայի, որ ՀՀ-ն իսկապես լիներ արժանի ասելու, որ առաջին պետությունն է, որ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ ընդունել է որպես պետական կրոն:

Իսկ ի՞նչ ես անում դու…

 

Կիրակոսյան Էմմա