Ընթերցում-մտորումների իր փաթեթն է ներկայացնում 12-րդ դասարանի սովորող Էմմա Իսախանյանը։

1 Գաբրիել Գարսիա Մարկես, Հարյուր Տարվա Մենություն

․․․

Սիրեցի էս գիրքը, որովհետև խճճվելու ու ճանապարհը գտնելու մե՜ծ սարդոստայն ա տալիս: Ընդհանրապես սիրում եմ խճճվել, կորել, որովհետև էդպես ավելի հետաքրքիր ու գրավիչ ա դառնում ամեն ինչ, էդպես ավելի շատ ենք սովորում, ավելի շատ բան իմանում…

Իսկ գլխավոր խնդիրը, որը մի քիչ հետո կասեմ, Մարկեսը թողնում է որ մենք լուծենք, մենք գտնենք ճանապարհը: Խնդիրն ըստ իս ունի լուծման երկու տարբերակ, երկուսն էլ ճիշտ, երկուսն էլ սխալ. առաջինը՝ կյանքի պտույտում մենք ոչինչ ենք, աղբ, հետևաբար և իմաստ չկա բարդացնել առանց այն էլ անիմաստ մարդկանց անիմաստ կյանքերը էլ ավելի անիմաստ բաներով՝ դպրոցներով, համալսարաններով, իրենց անիմաստ քննություններով, երգերով, պարերով, ամուսնանալով-բաժանվելով, ընտանիքներ կազմելով ու քանդելով ու մնացած անիմաստություններով ու գնանք միասին գցենք մեզ մի տեղից կամ կախենք, մեռնենք: Տարբերակ երկրորդ՝ մտածենք, որ աշխարհը մեզնով չի սկսում ու առավել ևս մեզնով էլ չի վերջանա, կյանքը պայքար ա, պիտի պայքարենք, որ ապրենք, էլ ավելի շատ պիտի պայքարենք, որ կարողանանք ապրել նենց ոնց որ ուզում ենք, պիտի սիրենք, հիանանք, հետո հիասթափվենք, պիտի երգենք, պարենք, հետո հոգնենք էդ ամենից, հետո նորից սկսենք, որովհետև կյանքն անընդհատ պտտվում ա, իսկ մենք պիտի օգնենք որ պտտվի, պիտի լիքը բաներ տեսնենք, փորձենք, որովհետև էդ էնքա՜ն սիրունա…

Իսկ դուք ո՞ր տարբերակն եք ընտրում, թե՞ երրորդ տարբերակ ունեք…

Հ.Գ. Անպայման կարդացեք:

2Ալբեր Քամյու, Օտարը

․․․

Էլի անգամներ եմ մտածել ազատության մասին, մի անգամ էլ մտածեցի, հասկացա, որ անազատ կլինեմ, երբ ձեռքիցս վերցնեն թուղթն ու մատիտը, էդպես չեմ կարողանա նկարել, երբ հնարավորություն չունենամ փոքր եղբորս հետ խաղալու, գժություններ անելու, երբ ընկերներիս հետ լինելու հնարավորություն էլ չունենամ… օրինակ հիմա ինչ-որ չափով էլի անազատ եմ, որովհետև արդեն ինչքան ժամանակ ա քաղաքից դուրս ոչ մի տեղ չեմ գնացել, չեմ պառկել խոտերի մեջ, սար չեմ բարձրացել ու խենթի նման չեմ էլ իջել վազելով:

Բացարձակ ազատ էլ չենք կարող լինել, բայց գոնե կարող ենք գտնել ինչ-որ բնագավառ, մարդկանց, վայրեր, որտեղ մեզ ամեն ինչից` պարտադրանքից, կարծրատիպերից ու մյուս ստիպողական բաներից հեռու կլինենք․․

3․ Օկտավ Կիրոգա, Պատմվածքներ

․․․Բայց այ մահվան մասին պատմվածքները լրիվ ուրիշ էին, ինչ-որ տարօրինակություն կար Կիրոգայի նկարագրած մահերում: Թե ինչպես մարդիկ կարող են լավ կյանքով ապրել կամ այնքան էլ չէ, վախեր ունենալ, սիրել կամ չսիրել, ապագայի պլաններ կառուցել կամ էլ չկառուցել, բայց վերջում ինչ-որ անկապ մահով մեռնել իրենց կյանքի ամենաանսպասելի պահին, երբ դեռ թվում էր, որ լիքը բան ունեին հասցնելու: Ասենք հերոսներից մեկը, ով նոր էր ամուսնացել ու իր ամուսնու հետ դեռ երկար պետք է ապրեր իրենց հսկայական տանը, միգուցե երեխաներ, թոռներ ունենար, այգի էլ ունենար, ծառ-ծաղիկ տնկեր, խնամեր… չգիտեմ, ինչ ասես կարող էր անել, բայց ստացվեց էնպես, որ իր փետուրե բարձի մեջ արնախում կենդանի կար (սովորաբար թռչունների արյունն են խմում)… հա, ու լինելով բարձի մեջ խմում էր աղջկա արյունը: Էդպես մահացավ:

4․ Միլան Կունդերա, Գիրք ծիծաղի և մոռացկոտության

Կունդերան ժամանակակից ֆրանսիացի գրող է: Առաջին անգամ էի Կունդերա կարդում, առաջին անգամվա համար բավականին լավ տպավորություն թողեց:

Գիրքը առանձին մասերից, պատմություններից էր բաղկացած, տարբեր մարդկանց, տարբեր իրադարձությունների մասին: Սիրում եմ ուշադիր մարդկանց, ովքեր ամենահասարակ դեպքերի, ամենապարզ մարդկանց, ամենաանիմաստի մեջ էլ հետաքրքիր ու իմաստալից բան են գտնում: Կունդերան նկարագրում էր ամենահասարակ մարդկանց, նրանց պատմությունները, նրանց սովորական ապրելակերպը, հարաբերությունները, սերն ու դավաճանությունները, ոչ մի արտառոց բան: Բայց էդ ամենը ներկայացնում էր շատ թեթև, պարզ ձևով, բարդ չէր գրում, չէր ստիպում ընդունել իր ճիշտը: Ուղղակի գրում էր իր կարծիքը, թե ինչ է մտածում, ինչ մանրուքներ է նկատել: Վերջիվերջո, միգուցե մարդկանց հարաբերությունների բանալին էլ հենց դրանում է, միգուցե ամեն ինչ մանրուքների մեջ է, որոնք դեռ պետք է նկատվեն:

6․ Մտորումներ, տեղանուններ

2017 թիվ, չգիտեմ որ ամիս, որ օր, որ ժամ… Խոհանոց: Սեղանի դիմաց նստած եմ, թեյ եմ խմում։ Դիմացս՝ պատին Հայաստանի ու Արցախի քարտեզ ա կպցրած, մի կում թեյ եմ խմում ու ինչ-որ փախած տեղանուն կարդում։ Չգիտեմ՝ ինձ օգուտ տալիս ա էդ պրոցեսը, թե չէ, բայց անուններ կարդալը դուրըս գալիս ա։ Էնքան տարօրինակ անուններ կան։ Զարմանալու բան ա։ Ասենք՝ Բուգլուխ, Ելփին, Վաղուհաս, Զոլաքար, Քարին տակ… ու լիքը անուններ կան արևի, լույսի, աստղերի հետ կապված՝ Լուսաձոր, Լուսահովիտ, Արևիկ, Արևուտ, Աստղաձոր…