Պահեմ քեզ իմ ժպիտում

 

Քաղցր պահ, մնա ինձ հետ,

Խնդրում եմ չփախչես այսքան շուտ,

Թույլ տուր վայելել երանությունը լուսնի ներքո

Այդ առաջին համբույրի։

 

Ուզում եմ զգացմունքը տունս դառնա,

Որ հենց նոր գտա,

Զգացմունք, որ անսպասելի շուռ տվեց աշխարհս։

 

Մի հեռացիր, խնդրում եմ,

Մի քիչ էլ մնա  իմ սրտի հետ,

Որ մեկ անգամ էլ զգամ բուրմունքը քո,

Ու պահեմ քեզ իմ ժպիտում։

 

Hold you in my smile

Ernestine Northover http://www.poemhunter.com/poem/hold-you-in-my-smile/

 

Եթե դու մահանաս ինձանից առաջ

 

Եթե դու մահանաս ինձանից առաջ,
Ես կիջնեմ քո գերեզմանի մեջ
Ու կգրկեմ քեզ այնպես անմեղ,

Որ հրեշտակները կնախանձեն։

 

Ես կհամբուրեմ քեզ։

Այնքան մոտիկից քեզ կհամբուրեմ,

Որ քո շունչը իմը կդառնա։

Մի սիրո շնչի մեջ,
Մենք կմիաձուլվենք
Մեր գրկախառնության անկեղծ թնդությամբ։

 

Քո սիրտը պիտի բաբախի

Անլսելի ռիթմով,

Ինչպես հարվածային գործիքները անապատում

Եվ վայրի անտառը գիշերում։

 

Դու պիտի շշնջաս իմ ականջներում․
Սեղմիր ինձ քո կրծքին,

Պոկիր, ճեղքիր քո կուրծքը,

Ինձ համար ճանապարհ ստեղծիր,

Որպիսի ես մտնեմ քո սիրտը սիրահար,

Որ բաբախում է միայն ինձ համար, հնչուն գույներով»։

 

Դողալով քո ներկայությունից

Ես երկար պիտի պարեմ քեզ հետ։

 

Եթե մութ հոգիները տանեն քեզ գերեզմաններ,

Մեկ է, ես անվերջ կպարեմ ու կպարեմ քեզ հետ,

Նույնիսկ դժոխային աշխարհում։

 

Մենք կպարենք մեղմ, իսկ հետո վայրի։

Մենք կպարենք միասին,

Կարծես մեկ հոգի և մի մարմին,

Ու կկոտրենք կապանքները դժոխքի,

Այն սիրով, որ բխում է մեր պարից…:

 

If you die before me

Antony Theodore  http://www.poemhunter.com/poem/if-you-die-before-me/

Անգլերենից թարգմանեց Սոնա Սահակյանը, 12-րդ դաս․