Սարը պատված էր մշուշով ու նարնջա-վարդագույն արթացոլումներով: Ամբողջ օրն անձրև էր թափվել, հետո դադարել էր, դուրս եկավ արևն ու թաքնվեց սարի հետևում. ու հիմա այսպիսին է սարը:

Շատ գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որ Ոզնին ու Արջը ուղղակի նայում, ու ոչինչ չէին ասում: Իսկ սարն անընդհատ փոփոխվում էր: Նարնջագույնը տեղափոխվեց դեպի ձախ, վարդագույնը՝ աջ, իսկ կապույտին ավելացավ փիրուզագույնն ու կապույտը մնաց վերևում:

Ոզնին ու արջը վաղուց մի խաղ էին սիրում, որի ժամանակ պետք էր փակել աչքերը, բացել ու երբ բացես ամեն բան ուրիշ կլինի:

-Բացիր աչքերդ, արագ,-շշնջաց Ոզնին,-Հրաշալի է:

Հիմա նարնջագույնը բարակ գծով ձգվեց ամբողջ սարի երկայնքով, իսկ վարդագույնն ու կապույտը անհետացան: Մշուշն այնտեղ վերևում էր, իսկ սարն ասես ընդգծված էր նարնջագույն թելով:

Նրանք նորից փակեց աչքերն, ու ակնթարթ հետո, երբ բացեցին, ամեն բան նորից ուրիշ էր:

Ձախից ու աջից նարնջագույնը փայլեց, վարդագույնը հայտվեց աջ կողմում, կապտա-վարդագույնը անհետացավ, սարը հանկարծ այնպես մթնեց, դարձավ այնքան հպարտ, որ նչանց աչք կտրելն ուղղակի անհնար էր:  Ոզնին ուԱրջը նորից փակեցին, բացեցին աչքերը. սարը հանգիստ էր, մշուշոտ, թեթև վարդագույն արտացոլանքով աջից, ու չհասցրին նրանք նորից փակել իրենց աչքերը, երբ արտացոլանքը անհետացավ:

Մշուշոտ, շատ գեղեցիկ սարը տեսավ Ոզնուն և Արջին:

Ու հանկարծ (կամ էլ Ոզնուն ու Արջին միայն թվաց) ինչ-որ մեկը խոսեց:
-Դուք սիրում ե՞ք ինձ նայել:

-Այո-ասաց Ոզնին:

-Իսկ ո՞վ է, ո՞վ է խոսում:-Հարցրեց Արջը:

-Ես գեղեցիկ ե՞մ:

-Այո-ասաց Ոզնին:

-Ե՞րբ եք ինձ ավելի շատ սիրում, երեկոյա՞ն, թե առավոտյան:

Այստեղ Արջը հասկացավ, որ սարն է խոսում:

-Ես՝ առավոտյան:-ասաց Արջը:

-իսկ ինչու՞:

-Այս ժամանակ ամբողջ օրը դեռ առջևում է ու…

-Իսկ դու՞ Ոզնի:

-Երբ դու թաքցնում ես արևը, ես տխրում եմ, բայց երեկոյան քեզ նայել ավելի շատ եմ սիրում:

– ինչու՞:

-Երբ երեկոյան ես նայում, թվում է թե կանգնած ես այնտեղ, գագաթին, որտեղից երևում ե հեռու-հեռուն:

-Ու ի՞նչ տեսար այսօր:-հարցրեց սարը:

-Այսօր այնպես էր թաքնվում արևը, ու ինչ-որ մեկն այնպես նրան բաց չէր թողնում, որ ես ոչինչի մասին չէի մտածում, միայն նայում էի:

– իսկ ես… մենք..մեկ բացում, մեկ փակում էինք մեր աչքերը: Մենք այդպես խաղում ենք,-ասաց Արջը:

Արագ խտանում էր մութը:

Ու երբ գրեթե ամբողջովին մթնեց, կապտա-կանաչավուն երկինքը հհանկարծ պոկվեց սարից, ու ինքը՝ սարը կտրուկ տեսանելի դարձավ, սև՝ սփրտնած, կապույտ հորիզոնում, որը առանձնացնում էր նրան մուգ երկնքից:

Մամիկոնյան Աստղիկ, 12-րդ դաս.

Աղբյուրը: