Կարծում եմ, որ հեքիաթը մարդկանց ինչ-որ մի բան փոխանցելու ամենամատչելի ձևն է: Այդ «ինչ-որ մի բան»-ը կարող է լինել իմաստուն խորհուրդ, ծնողի կամ մեծի խրատ՝ երեխաներին ուղղված … Ու քանի որ հին ժամանակներում, հատկապես ձմեռը, երբ տանից դուրս, մեծամասամբ, աշխատանք չկար, և միակ տաքանալու միջԿարծում եմ, որ հեքիաթը մարդկանց ինչ-որ մի բան փոխանցելու ամենամատչելի ձևն է: Այդ «ինչ-որ մի բան»-ը կարող է լինել իմաստուն խորհուրդ, ծնողի կամ մեծի խրատ՝ երեխաներին ուղղված … Ու քանի որ հին ժամանակներում, հատկապես ձմեռը, երբ տանից դուրս, մեծամասամբ, աշխատանք չկար, և միակ տաքանալու միջոցը թոնրի շուրջ հավաքվելն էր, ընտանիքը համախմբվում էր և ժամանակն օգտակար ու հետաքրքիր ացկացնելու համար տան մեծերը հեքիաթներ էին պատմում: Երբ այս սովորույթը համատարած կիրառություն գտավ, սկսեցին մարդիկ հավաքվել տվյալ տարածքի ամենալավ հեքիաթ պատմողի մոտ: Կարծում եմ, շատ հետաքրքիր իրադարձություն է եղել հեքիաթ պատմելը՝ հեքիաթ պատմողը պետք է կարողանար պահելով հեքիաթի հետաքրքրությունը, նաև կարողանար խրատ կամ օգտակար խորհուրդ դներ դրա մեջ: Եվ այսպես, հեքիաթասացությունը և հեքիաթասացները մեծ սեր ու համբավ ձեռք բերեցին: Տարբեր վայրերից հեքիաթասացներ սկսեցին մրցել միմյանց հետ, և այսպես հեքիաթները սկեցին դուրս գալ իրենց ստեղծման վայրերից ու տարածվել, ձևավորցին թափառող սյուժեներ:
Թափառող կերպարներ կամ սյուժեներ կարելի է տեսնել ոչ միայն նույն երկրի տարբեր տարածաշրջանների հեքիաթների մեջ, այլ նաև տարբեր ժողովուրդների հեքիաթների մեջ: Օրինակ, չար կերպարները կամ հրեշները, խորթ երեխաները, ինչպես Ոսկեմազիկն ու Մոխրոտիկը, կամ էլ ծույլ մարդիկ, ինչպես Քաջ Նազարն ու Իվան դուրակը, երկուսն էլ սիրում են պարկել տաք տեղում, երկուսն էլ առանց ծանր աշխատանքի հասնում են հաջողության: Բայց այս նմանություններն ամենևին էլ պատճառ չեն դառնում մի ժողովրդի հեքիաթը վերագրելու մեկ ուրիշ ժողովրդի, քանի որ ամեն ժողովուրդ իր մտածելակերպի առանձնահատկությունն ունի և ամեն ժողովրդի հեքիաթ իր ստեղծողի հայելին է: Որպես օրինակ վերցնենք հայկական և ռուսական հեքիաթները. չնայած վերը նշված նմանությանը, դրանք շատ տարբեր են մտածելակերպով, արտահայտչամիջոցներով՝ չէ որ ռուսական «Անմահ Կաշեյը» հեքիաթում կյանքի խորհրդանիշը ձուն է, իսկ հայկական բազմաթիվ հեքիաթներում տեսնում ենք աղբյուրը, ջուրը, որպես կյանքի խորհրդանիշ և այդ կյանքին սպառնացող վտանգ՝ դևը, ով փակում է աղբյուրը և զոհեր պահանջում այն բացելու համար: Այս ամենից կարելի է ենթադրել, թե որքան կարևոր է եղել հայերի համար ջուրը, որ նույնիսկ հեքիաթներում է տեղ գտել:
Հստակ չեմ կարող ասել ինչից է այս զգացումը, բայց եվրոպական ժողովուրդների հեքիաթները կարդալիս ինչ-որ սառնություն, անգունություն եմ զգում: Իհարկե, խոսքը իմաստի մեջ չէ, այլ կերպարների: Գերմանական հեքիաթներում(շատ քիչ գերամանական հեքիաթների եմ ծանոց, բայց բոլորն էլ ընդհանուր գիծ ունեին), հաճախ են հանդիպում մարմնեղ կանայք, մկանոտ տղամարդիկ, որից կարելի է ենթադրել, որ իրենց մտածելակերպի մեջ ուժը ոչ թե ինչ-որ կախարդանքի, հրաշքների մեջ է, այլ մարմնի զորության, իհարկե հնարամտությունն ու մտահաղացումները, բարդ իրավիճակներից դուրս գալու հնարները նույնպես առկա են, ավելին, շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկվում տարբեր իրավիճակների համար, բայց միևնույնն է հարաբերությունների, նկարագրությունների մեջ ջերմություն չկա: Ամենայն հավանականությամբ մեր մտածելակերպից է, մեր մտքերն այնքան գունեղ ու ջերմ են. գեղեցիկ զարդանախշերով գորգեր, հասուն ցորենի արտեր, անտառապատ լեռներ, մեր աշխատավորի կատարած աշխատանքի նկարագրությունը, դրա մեջ ներդրած սերը, զոհողություններն ու հնարամտությունները ինչ որ մի բան կամ մեկին փրկելու համար, ընտրված կերպարները՝ ոչ մի հասարակ թռչուն չես գտնի մեր հեքիաթներում և առհասարակ կենդանիներն իրենց ուրույն տեղն ունեն դրանցում, ամեն մեկն իր դերն ունի: Իսկ մարդիկ այնպիսին են, ինչպիսին որ կան, նույնիսկ վատ կերպարներն երբեմն կատակով, բայց ոչ ծաղրական, այլ խրատական և առհասարակ այնպես են նկարագրված, որ երբեք չհիասթափվես քո ժողովրդից, այլ հասկանաս հեքիաթի միտքը և որոշես քեզ համար լավն ու վատը, ճիշտն ու սխալը:
Հեքիաթն իրոք յուրօրինակ ձև է սովորեցնելու և սովորելու համար՝ անկախ տարիքից: Եվ այսօր էլ, չնայած նրան, որ շատ փոփոխություններ են եղել կյանքի և առհասարակ մտածելակերպի մեջ, հեքիաթը միևնույնն է չի կորցրել իր դերն ու հետաքրքրությունը, և եթե ուզում ես ավելին իմանալ ժողովրդի մասին, ապա հեքիաթները քեզ կպատմեն ամեն բան նրա մասին:

Աղբյուրներ՝
«Հայ ժողովրդական հեքիաթներ», Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2004թ.,«Գրիմ եղբայրներ, հեքիաթներ», Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2007թ.,
Сказка про Ивана-дурака
Նկարը՝ http://www.gallery.am/ru/database/item/14207/
ոցը թոնրի շուրջ հավաքվելն էր, ընտանիքը համախմբվում էր և ժամանակն օգտակար ու հետաքրքիր ացկացնելու համար տան մեծերը հեքիաթներ էին պատմում: Երբ այս սովորույթը համատարած կիրառություն գտավ, սկսեցին մարդիկ հավաքվել տվյալ տարածքի ամենալավ հեքիաթ պատմողի մոտ: Կարծում եմ, շատ հետաքրքիր իրադարձություն է եղել հեքիաթ պատմելը՝ հեքիաթ պատմողը պետք է կարողանար պահելով հեքիաթի հետաքրքրությունը, նաև կարողանար խրատ կամ օգտակար խորհուրդ դներ դրա մեջ: Եվ այսպես, հեքիաթասացությունը և հեքիաթասացները մեծ սեր ու համբավ ձեռք բերեցին: Տարբեր վայրերից հեքիաթասացներ սկսեցին մրցել միմյանց հետ, և այսպես հեքիաթները սկեցին դուրս գալ իրենց ստեղծման վայրերից ու տարածվել, ձևավորցին թափառող սյուժեներ:
Թափառող կերպարներ կամ սյուժեներ կարելի է տեսնել ոչ միայն նույն երկրի տարբեր տարածաշրջանների հեքիաթների մեջ, այլ նաև տարբեր ժողովուրդների հեքիաթների մեջ: Օրինակ, չար կերպարները կամ հրեշները, խորթ երեխաները, ինչպես Ոսկեմազիկն ու Մոխրոտիկը, կամ էլ ծույլ մարդիկ, ինչպես Քաջ Նազարն ու Իվան դուրակը, երկուսն էլ սիրում են պարկել տաք տեղում, երկուսն էլ առանց ծանր աշխատանքի հասնում են հաջողության: Բայց այս նմանություններն ամենևին էլ պատճառ չեն դառնում մի ժողովրդի հեքիաթը վերագրելու մեկ ուրիշ ժողովրդի, քանի որ ամեն ժողովուրդ իր մտածելակերպի առանձնահատկությունն ունի և ամեն ժողովրդի հեքիաթ իր ստեղծողի հայելին է: Որպես օրինակ վերցնենք հայկական և ռուսական հեքիաթները. չնայած վերը նշված նմանությանը, դրանք շատ տարբեր են մտածելակերպով, արտահայտչամիջոցներով՝ չէ որ ռուսական «Անմահ Կաշեյը» հեքիաթում կյանքի խորհրդանիշը ձուն է, իսկ հայկական բազմաթիվ հեքիաթներում տեսնում ենք աղբյուրը, ջուրը, որպես կյանքի խորհրդանիշ և այդ կյանքին սպառնացող վտանգ՝ դևը, ով փակում է աղբյուրը և զոհեր պահանջում այն բացելու համար: Այս ամենից կարելի է ենթադրել, թե որքան կարևոր է եղել հայերի համար ջուրը, որ նույնիսկ հեքիաթներում է տեղ գտել:
Հստակ չեմ կարող ասել ինչից է այս զգացումը, բայց եվրոպական ժողովուրդների հեքիաթները կարդալիս ինչ-որ սառնություն, անգունություն եմ զգում: Իհարկե, խոսքը իմաստի մեջ չէ, այլ կերպարների: Գերմանական հեքիաթներում(շատ քիչ գերամանական հեքիաթների եմ ծանոց, բայց բոլորն էլ ընդհանուր գիծ ունեին), հաճախ են հանդիպում մարմնեղ կանայք, մկանոտ տղամարդիկ, որից կարելի է ենթադրել, որ իրենց մտածելակերպի մեջ ուժը ոչ թե ինչ-որ կախարդանքի, հրաշքների մեջ է, այլ մարմնի զորության, իհարկե հնարամտությունն ու մտահաղացումները, բարդ իրավիճակներից դուրս գալու հնարները նույնպես առկա են, ավելին, շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկվում տարբեր իրավիճակների համար, բայց միևնույնն է հարաբերությունների, նկարագրությունների մեջ ջերմություն չկա: Ամենայն հավանականությամբ մեր մտածելակերպից է, մեր մտքերն այնքան գունեղ ու ջերմ են. գեղեցիկ զարդանախշերով գորգեր, հասուն ցորենի արտեր, անտառապատ լեռներ, մեր աշխատավորի կատարած աշխատանքի նկարագրությունը, դրա մեջ ներդրած սերը, զոհողություններն ու հնարամտությունները ինչ որ մի բան կամ մեկին փրկելու համար, ընտրված կերպարները՝ ոչ մի հասարակ թռչուն չես գտնի մեր հեքիաթներում և առհասարակ կենդանիներն իրենց ուրույն տեղն ունեն դրանցում, ամեն մեկն իր դերն ունի: Իսկ մարդիկ այնպիսին են, ինչպիսին որ կան, նույնիսկ վատ կերպարներն երբեմն կատակով, բայց ոչ ծաղրական, այլ խրատական և առհասարակ այնպես են նկարագրված, որ երբեք չհիասթափվես քո ժողովրդից, այլ հասկանաս հեքիաթի միտքը և որոշես քեզ համար լավն ու վատը, ճիշտն ու սխալը:
Հեքիաթն իրոք յուրօրինակ ձև է սովորեցնելու և սովորելու համար՝ անկախ տարիքից: Եվ այսօր էլ, չնայած նրան, որ շատ փոփոխություններ են եղել կյանքի և առհասարակ մտածելակերպի մեջ, հեքիաթը միևնույնն է չի կորցրել իր դերն ու հետաքրքրությունը, և եթե ուզում ես ավելին իմանալ ժողովրդի մասին, ապա հեքիաթները քեզ կպատմեն ամեն բան նրա մասին:

Աղբյուրներ՝
«Հայ ժողովրդական հեքիաթներ», Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2004թ.,«Գրիմ եղբայրներ, հեքիաթներ», Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2007թ.,
Сказка про Ивана-дурака

Աննա Մաթևոյան, 12-րդ դաս։