Նա դեռ փոքրուց ցանկանում էր ապրել իր համար: Բայց ուր գնում էր, ում հետ շփվում էր, դառնում էր ծաղրանքի առարկա: Երբ մանկապարտեզ էր գնում, ուզում էր շփվել, խաղալ մնացածի նման, բայց ինչ-որ բան իր մոտ չէր ստացվում: Նրա ամեն մի գործողություն  քննադատության առարկա էր դառնում: Քիչ-քիչ նա փոխեց գործողությունները,  անում էր այնպես, ինչպես ուրիշներն էին ուզում, ինչպես ուրիշներին էր դուր գալիս: Քիչ-քիչ զգում էր, որ կորցնում է  դեմքը դառնում կամակատար, անում է այն, ինչ իր սրտով չէ: Ներսում խոսում էին երկու ես՝ մեկը  ով ինքն էր իրականում,մյուսը,  որ ուրիշներն էին ցանկանում տեսնել: Նա ամեն օր սպասում էր, թե երբ կկարողանա լինել այնպիսին, ինչպիսին ինքն է` ոչ թե մտացածին մի էություն: Վերջ ի վերջո  ընտրեց դերասանի մասնագիտությունը: Բեմում  ազատ էր, նրա կարողությունները առաջին անգամ գնահատվեցին, այն մարդիկ, ովքեր նրան ծաղրում էին, հիմա արդեն հոտնկայս ծափահարում էին:

Սոնա Խաչատրյան, 11-րդ դաս.