Ապրիլ ամսում ունեցա շատ հաջողություններ և ձեռքբերումներ: Ոչ պակաս հաջողություն եմ համարում հեռուստաընկերություն գնալս: Անբացատրելի լիցքեր ստացա: Լուսավորությունը, միջավայրը, յուրահատուկ ու ստեղծագործ մարդիկ մի անբացատրելի էներգիա էին տալիս ինձ: Հանրային հեռուստաընկերությունում՝ Հ1-ում՝ «Մայրիկների ակումբ» հաղորդման շրջանակներում ունեցանք զրույց դեռահասության, անցումային տարիքի և երեխա ծնող հարաբերությունների մասին: Հետաքրքիր էր, խոսեցինք խիստ անկեղծ: Վերջում ավելի հետաքրքիր էր լսել հոգեբենների կարծիքը մեր զրույցի վերաբերյալ: Կածես մի ուրիշ աշխարհ լիներ: Անշուշտ տպավորված եմ և շնորհակալ եմ․ և նախագծին պատրաստվելը, և մասնակցությունը կարևոր փորձ է ու լավ կլինի, որ շարունակական լինի։
Հետգրություն։ Չմոռանաք կարդալ նախորդ հրապարակումս։
Աստղիկ Կիրակոսյան, 9-րդ դաս․13087548_274828309521582_4716701559652505745_n