Այնքան պարզ, այնքան ներդաշնակ, մռայլ, գույնզգույն, զգացմունքային… Մարինա Ցվետաևա: Ոնց որ Բրոդսկի կարդայի, բայց նա գրում էր փոքր ինչ հասկանալի, սիրուն, պարզ: Նա գրում էր սահմաններից դուրս, աշխարհը տեսնում էր իր աչքերով ու իր տեսածը տարբերվում էր բոլորի տեսածից: Ուսումնասիրեցի Ցվետաևայի կենսագրությունը, նորից կարդացի նրա բանաստեղծությունները մի քանի լեզուներով ու հասկացա, որ դեռ երիտասարդ տարիքից խոստացավ ինքն իրեն միշտ հավատարիմ մնալ, հավատարիմ՝ իր զգացմունքներին ու իր գործին` անկախ ժամանակից: Ցվետաևան բանաստեղծուհի էր, արձակագիր ու թարգմանչուհի: Նա 20-րդ դարի մեծագույն բանաստեղծուհիներից մեկն էր: Ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 26-ին Մոսկվայում: Իր ապրած տարիներին գրեթե ոչ ոք չէր գնահատում նրա ստեղծագործությունները, բայց այսօր նրան կարդում են շատ-շատերը ու բացի կարդալուց` նաև մեծարում են ու հիանում են նրա բանաստեղծություններով: Ցվետաևան գրում է սիրո, հայրենիքի մասին, գրում է իր դաժան կյանքի մասին, նա փորձում է պայքարել, բայց վերջում ինքն իրեն սպանեց ու իր հետ տարավ իր ողբերգական ճակատագիրը, իր տաղանդը: Նա ասում էր․ «Տառապանքի խորությունը անհամեմատելի է երջանկության դատարկության հետ»:
Մարիա Բաբայան, 11-րդ դաս․14403_983901281624824_6393438840083036901_n