Ես դպրոցի հետ կապված միշտ տարբեր նպատակներ եմ ունեցել՝ չնայած նրան, որ առաջին դասարանից այս դպրոցում եմ սովորել: Օրինակ` երբ ես 6-րդ դասարանում էի սովորում, և մեզ Դպրոց պարտեզից ամառային ճամբարի շրջանակում բերում էին Ավագ դպրոց -վարժարան, իմ առջև առաջին հերթին նպատակ էի դրել անգիր իմանալ դպրոցի մասնաշենքի  յուրաքանչյուր անկյունը` քանի որ համեմատած Բ-4 դպրոց -պարտեզի, այն շատ ավելի մեծ էր երևում: Ավելի մեծ տարիքում, երբ արդեն 7-8-րդ դասարանում էինք սովորում,  կար մի յուրօրինակ մրցակցություն դասարանների միջև` թե որ ուսուցիչը, որ դասարանին ավելի շատ կգովի և հաճելի խոսքեր կասի, դա իհարկե ինչ-որ չափով ստիպում էր շատերին ավելի ուսումնատենչ լինել: Կարծում եմ՝ այս տարիքում բոլոր երեխաներին էլ հատուկ է այս կարգի մրցակցությունը, որը, չգիտես ինչու, շատ կարճ է  տևում: Արդեն այն ժամանակ, երբ ինչ -որ չափով կատարել էի մասնագիտական ընտրությունս, գիտեի, թե կոնկրետ ինչ եմ ուզում դպրոցից: Կարծում եմ, որ բոլորն էլ ինչ- որ չափով բավարարել են այն պահանջները, որոնք ունեին, իհարկե չմոռանալով նաև պարտականությունների մասին, որոնք, երևի թե, նույնպես ինչ- որ չափով են կատարվել: Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ կրթահամալիրում շատ եմ  կարևորում  գաղափարական բազան, որը թույլ է տալիս ընկալել իրերը և երևույթները մեկ ուրիշ դիտակետից, որն, անկախ մասնագիտական ընտրությունից, պետք է յուրաքանչյուրին:

Հեղինակ՝ Դավիթ Նիկողոսյան, 12-րդ դաս.11195354_476403302523917_885810963_n