Մեկ տարի սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` հանգեցի այն եզրակացությանը, որ այն բավականին յուրահատուկ է և տարբերվում է այլ դպրոցներից՝ թե՛ լավ, թե՛ վատ կողմերով:

 

Ինձ դուր է գալիս այն, որ այս դպրոցը հնարավորություն է տալիս աշակերտներին ընտրել իրենց հետաքրքրող առարկաները և զարգացնել իրենց հմտությունները՝ ոչ միայն կրթական ծրագրի շրջանակներում, այլ նաև՝ ուրիշ բնագավառներում՝ երաժշտության, արվեստի, տնտեսագիտության, էկոլիգիայի և այլն. սովորածը կիրառել՝ գործնականացնել:

 

Ինձ շատ դուր եկան «թափանցիկ պատերը», որոնք անմիջական և չճնշող միջավայր են ստեղծում աշակերտների և ուսուցիչների միջև:

 

Թերություններից մեկը, որ նկատեցի, այն էր, որ ո՛չ բոլորն են գալիս սովորելու նպատակով և հաճախ այդ հարցի վերաբերյալ ոչինչ չի արվում՝ չեն հեռացվում: Դրա արդյունքում մի խմբի համար ուսումը հաճախ դիտվում է որպես մակերեսային և երկրորդական:

 

Ես այս դպրոցում ձեռք բերեցի մի քանի լավ ընկերներ, որոնց միշտ կհիշեմ և հուսով եմ, որ նրանց հետ կապի մեջ կմնամ:

 

Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ այս դպրոցը և, հիշելով իմ վերջին դպրոցական տարին, ես այն հաստատ10565267_605822732868352_4251052238378487101_n կկարոտեմ: