Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկապարտեզից և այդ բոլոր տարիներին հնարավորություն եմ ունեցել հետևել կրթահամալիրի գործունեությունը:

Երրորդ դասարանում հայոց լեզվի դասին հանձնարարություն ստացանք ՝ գրել շարադրություն «Իմ երազանքների դպրոցը» թեմայով: Քրոջս պատկերացրած երազանքների դպրոցը պիտի լիներ ամբողջությամբ ապակեպատ, որպեսզի բնությունը ավելի հասանելի լինի և այլն: Պարզվեց, որ տիար Բլեյանը կարդացել է այդ շարադրությունը, հավանել  և ցանկանում է իրագործել դա: Թե ինչ դուրս եկավ, ինքներդ գիտեք:

Այս առումով շատ եմ կարևորում այն, որ սովորողի ցանկացած լավ նախաձեռնություն գոնե որոշ չափով իրականանում է: Համեմատել ուրիշ դպրոցների հետ չեմ կարող, որովհետև չեմ սովորել այլ դպրոցում: Մարդիկ կան, որ ասում են, թե մեզ մոտ ոչինչ չեն սովորեցնում: Որպես կանոն, այդ ասողներն առհասարակ ծանոթ չեն կրթահամալիրի գործունեությունը և հայտնի չէ, թե որտեղից է այդ կարծիքը ձևավորվել: Կարող եմ մի բան ասել այս մասին՝ մեր սովորողն ազատ է և ինքն է որոշում որքան և ինչպես սովորել՝ չի սովորում, թող չսովորի: Սովորողն ունի բոլոր պայմանները սովորելու համար: Բոլոր ոլորտներում էլ  կրթահամալիրն ունի նվաճումներ: Գրականության և արվեստի ոլորտում պարբերաբսր ունենում ենք միջոցառումներ, հանդիպումներ տարբեր գործիչների հետ, հասարակագիտական ստուգատեսներ ենք ունենում, «Տիգրան Հայրապետյան» օրեր, Էկոտուր, «Թումանյանական» օրեր, «Տերյանական օրեր» և այլն. սա վկայում է սովորողների մասին:

Էդուարդ Հովհաննիսյան, 12-րդ դաս.