11195354_476403302523917_885810963_n– Բարև ձեզ, արդեն գիտեք, որ մենք ներկայացնում ենք

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը- ը :  Այստեղ`«Կամք առ կյանք» ցուցահանդեսում, ներկայացված են նաև մեր ուսուցիչների աշխատանքները:

Ինչպե՞ս եղավ ձեր մասնակցությունը ցուցահանդեսին:
Ստացա հրավեր, համադրող Արման Գրիգորյանի կողմից:
-Մի փոքր կպատմե՞ք ձեր գործունեության մասին
Մագիստրատուրայի ուսանող, ով պատրաստվում է դիպլոմային աշխատանք և ստեղծագործում է արվեստանոցում,  ընթացքում՝ ցուցադրվում:

– Կմեկնաբանե՞ք ներկայացված կտավը :
Կտավը շատ բաներ է պատմում, բայց դուք տեսնում եք հրեշտակների,  որոնցից յուրաքանչյուրը մեկ առաջադրանք ունի, թեման նոր կտակարանից է և իհարկե սուբյեկտիվ է ներկայացված:

–  Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

– Ապագայում պլանավորում եմ մի քանի ամսով փակվել արվեստանոցում և ստեղծել կտավներ անհատական ցուցահանդեսի համար: Երբ ավարտում ես Արվեստների ակադեմիան, մտնում ես կայացման նոր փուլ, որտեղ շատերը կորում են գրողի ծոցը: Արվեստագետի, համար մեկ պայմանը սովորածի ամփոփումն է ու հետագա ստեղծագործական առաջընթացը, զարգացումը,  թե տեխնիկապես և թե գաղափարապես : Ներկայիս արվեստագետի խնդիրը, մեր ժամանակի արտացոլումն է խնդիրների, թերությունների և, իհարկե, գեղեցիկի, այն ամենի, ինչը դեռ մեր հասարակությունը տարբերակելու կարիք ունի, ցավոք սրտի:  

– Ի՞նչ է արվեստը ձեզ համար և ինչ դեր ունի ձեր կյանքում:
  Արվեստն ինձ համար ապրելակերպ է,  ես ինքս եմ արվեստ և կյանքում մնում եմ անդավաճան :

 

–  Ո՞րն է ձեզ համար կայացման գագաթնակետը:
–  Կայացման գագաթնակետ ասվածը փոփոխական է, այս պահին կարող եմ ասել, որ կան մի քանի կարևորագույն գործոններ. նախ և առաջ արվեստագետն, ով ծանոթ է արվեստի զարգացման ընթացքին,  ունի գծված թեմաներ, գաղափարներ, որոնցով առաջնորդվում է իր ստեղծագործություններում, զարգացած է տեխնիկապես, ունի կյանքի որոշակի փորձ, կարդացած է և այս ամենը կարողանում է ճիշտ համադրել :

Շնորհակալություն…

Անի Ավետիսյանի հետ զրուցեց Անահիտ Գրիգորյանը, 11-րդ դաս.