IMG_0146Անվաչմուշկներով պապիկին գիտեք չէ: Ինչպես կարող եք չճանաչել Լևոն Աբգարյանին: Նրան միշտ կարելի է տեսնել ականջականլերով, չմուշկներով Երևանի տարբեր փողոցներում շրջելիս: Այո, այո հենց նա՝ այդ ուրախ, զվարթ ու արագախոս պապիկը այսօր մեր կրթահամալրում էր՝<Ճանաչենք մեր ժամանակակիցներին> նախագծի շրջանակներում: Դրական էներգետիկ դաշտով այդ մարդու հետ հանդիպումը և հետաքրքիր էր, և բովանդակալից: Նա արագ -արագ առանց շունչ քաշելու պատմում էր իր կյանքի հետաքրքիր ու զավեշտալի դեպքերը՝ համեմելով նաև յուրահատուկ հումորով: Երբ մարդն ինտելեկտուալ է ու բարի, ասելիքը միշտ էլ հետաքրքիր է ու բովանդակալից: Մասնակցեց նաև ընդհանուր պարապունքին՝ պարեց, ուրախացավ,մեզ ուրախացրեց՝ նկարվեց բոլոր ցանկացողների հետ, իսկ ամենավերջում թենիս խաղաց և հրաժեշտ տվեց մեզ: Դրական լիցքերով այդ մարդը բոլորիս դրական ու անմոռանալի էմոցիաներ փոխանցեց: Պայմանավորվեցինք արևածագը միասին դիմավորել ու գրական տեքստերի ընթերցում կազմակերպել քաղաքային այգիներից մեկում, իսկ որտեղ և ինչպես, կներկայացնենք ավելի ուշ: