10253902_549053675214242_4417733116708476750_nՀիշում եմ, երբ առաջին անգամ բարձրանում էի նախակրթարանի աստիճաններով, ներս մտնելուն պես ինձ մոտեցան երկու բարեհամբյուր ուսուցիչներ, որոնցից մեկին պետք է ընտրեի ինձ դասղեկ, կարելի է ասել՝ այդ պահն իմ առաջին ազատ ընտրությունն էր: Այդ պահից ի վեր շատ պահեր են անցել, շատերն են փոխվել, շատերը փոխել ինձ, ձեզ, կրթահամալիրը: Դանդաղ, բայց տասնամյակը կարծես ակնթարթ դարձավ: Հիշում եմ առաջին տոնական հանդեսը, առաջին ընկերներիս, դասից փախչելու առաջին գործընթացը, առաջին ձեռքբերումը, առաջին (հին տերմին օգտագործեմ) <<ինֆորմատիկա>>-յի դասը, համակարգիչները բոլորմ անգույն, մռայլ, իսկ հիմա բոլորովին այլ է։ Շատ ու շատ կարող եմ հիշել, պատմել, հենց այդ հիշողություններն են, որոնք երբեք չեմ մոռանա, որոնք հավերժ տպվել են հիշողությանս մեջ, որոնք տվել է ինձ կրթահամալիրը: Բացի հիշողություններից, բավականին կյանքի փորձ, շատ ընկերներ, անհաշվելի մտքեր ու հուշեր, անբացատրելի զգացումներ և այլ կարևոր ու ուսուցանող բան է տվել կրթահամալիրը: Անկեղծ, իմ մի շնորհակալություն խոսքը չափազանց քիչ է նրանց, ով ինձ մի փոքր բան սովորեցնելու համար ջանք է թափել: Կրթահամալիր և նրանում ապրողներ, բոլորիցդ շատ շնորհակալ եմ: Վստահ եմ՝ կկարոտեմ:

Արայիկ Ասատրյան, շրջանավարտ